SPORTSWORLD.AM

Կնուտսեն. «Մենք քաջածանոթ ենք Մխիթարյանի խաղին»

24 փետրվարի 2026 | 13:54:55 | 76

Այսօր՝ փետրվարի 24-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որում իտալական «Ինտերը» կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Խաղը կկայանա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Նորվեգիայի ներկայացուցիչ սենսացիոն հաղթանակ էր տարել 3։1 հաշվով։

Նախախաղային ասուլիսի ընթացքում «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը հատուկ անդրադարձ է կատարել «Ինտերի» կիսապաշտպանին՝ բարձր գնահատելով հայ ֆուտբոլիստի որակներն ու հարուստ փորձը։

«Մենք քաջածանոթ ենք Մխիթարյանի խաղին, քանի որ նախկինում բազմիցս առիթներ ունեցել ենք մրցելու նրա դեմ։ Թեև նա այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա։ Մենք հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը։ Միանգամայն հնարավոր է, որ վաղվա խաղում հենց նա դառնա այն օղակը, որը տարբերություն կստեղծի դաշտում։ Սպասենք և կտեսնենք:

Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք կարողանում ենք ապրել ներկայով և ընդունել իրադարձություններն այնպես, ինչպես դրանք կան: Մեր պաշտպանությունում մենք պետք է խելամտորեն փակենք ճիշտ ուղիները: Երբ մենք խլում ենք գնդակը, նրանք խոցելի են դառնում, և դա մեր գլխավոր հնարավորություններից մեկն է: Մյուս տարբերակը գնդակը վերահսկելն ու նրանց պաշտպանվել ստիպելն է: Եթե մենք ճիշտ որոշենք արագ հակագրոհների անցնելու և դիրքային երկար գրոհներ կառուցելու պահերը, խաղը կարող է շատ հետաքրքիր ստացվել»,- ընդգծել է նորվեգացի մասնագետը։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով նորվեգական ակումբը վաստակած  9 միավորով  զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 23-րդ տեղը, իսկ «Ինտերը» 15 միավորով 10-րդն էր:

Ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ