«Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Քերիկի գլխավորությամբ անցկացրեց իր վեցերորդ հանդիպումը: Այս ընթացքում թիմը հաղթել է հինգ անգամ, գրանցել մեկ ոչ-ոքի:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Խաղի միակ գոլը խփեց Բենջամին Շեշկոն 71-րդ րոպեին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում 48 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։ Հաջորդ խաղը «Կարմիր սատանաները» կանցկացնեն մարտի 1-ին՝ ընդունելով «Քրիսթալ Փելասին»։
Քերիկը «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր մարզիչ դարձավ 2026 թվականի հունվարին՝ Ռուբեն Ամորիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո։