«Քարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը մեկնաբանել է 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում «Նյուքասլ Յունայթեդի» դեմ առաջիկա խաղը։ Խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուշ գիշերին:
«Մենք վերլուծեցինք առաջին խաղը։ Պատասխան խաղում մենք պետք է ավելի զգույշ և պատասխանատու լինենք։ Մենք կփորձենք լավ հանդես գալ տնից դուրս։ Սա այն մրցաշարն է, որտեղ թիմի առաջխաղացմանը զուգընթաց աճում է նաև մրցակիցների մակարդակը», - Գուրբանովի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կայացած առաջին փլեյ-օֆֆ խաղն ավարտվեց տանտերերի ջախջախիչ պարտությամբ՝ 1:6 հաշվով։ Հավելենք, որ «Ղարաբաղը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր։