«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բենջամին Շեշկոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակը տարած հաղթանակը (1:0):
«Մեզ համար իսկապես կարևոր էր հաղթել այս խաղում։ Շատ դժվար էր։ Մենք պայքարեցինք, նրանք պայքարեցին։ Դա իսկապես 50-50 պայքար էր, բայց մենք պայքարեցինք մինչև վերջ և հաղթեցինք։ Ես հավատում եմ ինքս ինձ, և մյուս խաղացողներն էլ։ Նրանք գիտեն, թե ինչ սպասել, երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ։ Իհարկե, ինձնից է կախված, թե արդյոք կարող եմ արդյունքի հասնել։ Ինձ համար կարևոր է փորձել օգնել թիմին։ Ահա թե ինչու եմ ես այստեղ։ Կարևոր չէ՝ հինգ րոպե է, թե 90։ Կարևորը իմ հմտությունները ցույց տալն է, և եթե հնարավորություն լինի, ես կարող եմ ապացուցել ինձ, և ես շատ ուրախ եմ դրա համար», - հարձակվողի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին հեղինակել է` Բենջամին Շեշկոն։ Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 48 միավորով չորրորդ տեղում է։