Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ` Ջեյմի Կարագերը գնահատել է Լոնդոնի «Արսենալի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսի մակարդակը ։
«Ես չեմ կարծում, որ Գյոկերեշը համաշխարհային մակարդակի հարձակվող է կամ «Արսենալի» իդեալական հարձակվող հաջորդ հինգ տարիների համար։ Բայց ինձ շատ է դուր գալիս նրա մտածելակերպը։ Նա չի տատանվում՝ նա պարզապես վերցնում է գնդակը և գոլ խփում։ Նրա մեջ կա մի փոքր Ալան Շիրերի նմանություն՝ վերաբերմունքի և վստահության առումով», - Կարագերի խոսքերն մեջբերում է` The Touchline-ը։
Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում արդեն խփել է 15 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ 17 գոլով և գոլային փոխանցմամբ Գյոկերեշը «Արսենալի» ամենաարդյունավետ խաղացողն է այս մրցաշրջանում։