ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի անցումային Փլեյ օֆֆ փուլի` «Ազ-Ալկմար» «Նոա» պատասխան հանդիպման հյուր թիմի սեկտորի տոմսերն սպառվել են:
«Շատ շնորհակալ ենք մեր թիմի կողքին լինելու և հայրենիքի սահմաններից դուրս աջակցելու համար: Ձեր աջակցությունը չափազանց կարևոր է մեր թիմի համար», ասված է Հայաստանի չեմպիոնի տարածաց հայտարարության մեջ:
Հիշեցնենք դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը 1:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Միակ և հաղթական գնդակը հեղինակեց թիմի ավագ` Հովհաննես Համբարձումյանը: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Երևանի ժամանակով ուշ գիշերին: