SPORTSWORLD.AM

Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարություն է արել ֆուտբոլում իր ապագայի վերաբերյալ։

23 փետրվարի 2026 | 19:31:31 | 82

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու գոլ խփեց «Ալ-Հազմի» դեմ խաղում՝ Պրոֆեսիոնալ լիգայի 23-րդ տուրում։ Նրա թիմը, ի վերջո, հաղթեց 4-0 հաշվով, և խաղից հետո պորտուգալացին հայտարարություն արեց իր ապագայի վերաբերյալ։

«Ես պատկանում եմ Սաուդյան Արաբիային։ Ես ուզում եմ շարունակել խաղալ այստեղ։ Սա այն երկիրն է, որը ողջունել է ինձ, իմ ընտանիքին և ընկերներին։ Ես երջանիկ եմ այստեղ և ուզում եմ մնալ», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։

Ընթացիկ մրցաշրջանում 41-ամյա Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում խփել է 20 գոլ։

 ներկայումս Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 21 խաղում վաստակած 52 միավորով։ «Ալ-Հիլալը» գլխավորում է աղյուսակը 53 միավորով։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: