SPORTSWORLD.AM

Անչելոտի. «Չափազանց շատ ջուրը սպանում է բույսը»

23 փետրվարի 2026 | 18:55:36 | 93

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Կառլո Անչելոտին խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին ։

«Ամենապրոֆեսիոնալ խաղացողներից մեկը, որի հետ ես երբևէ աշխատել եմ։ Նա մի անգամ ինձ ասաց. «Չափազանց շատ ջուրը սպանում է բույսը»։ Ֆուտբոլը պահանջում է հսկայական ֆիզիկական ջանքեր, բայց վերականգնումը կարևոր է։ Շատ վնասվածքներ առաջանում են չափազանց մաշվածությունից», - Անչելոտիի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:

Անչելոտին մարզել է «Ռեալ Մադրիդը», երբ ակումբում խաղում էր Կրիշտիանու Ռոնալդուն։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 խաղ, խփել 21 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: