Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ` Դիեգո Սիմեոնեն նախնական համաձայնության է եկել «Ինտերի» հետ և կարող է ստանձնել ակումբի ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, տեղեկացնում է` El Chiringuito-ն։
Իսպանական Լա Լիգայի 25-րդ տուրում «Ատլետիկոյի» «Էսպանյոլի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակից հետո միլանյան ակումբի և արգենտինացի մարզչի միջև համաձայնության է եկել։ «Ինտերը» պատրաստ է Սիմեոնեին մեկ մրցաշրջանի պայմանագիր առաջարկել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիմեոնեի և «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի հարաբերությունները վատացել են ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո, և ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի որոնումները։
՛Սիմեոնեն մադրիդյան ակումբի ղեկին է 2011 թվականի դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ «ներքնակներ պատրաստողները» երկու անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն և հաղթել են Եվրոպա լիգան։