SPORTSWORLD.AM

ԿԼ. «Նոա»-ն դիմակայության առաջին խաղում հաղթեց «Ազ-Ալկմար»-ին

19 փետրվարի 2026 | 23:40:32 | 93

Կոնֆերենցիաների Լիգայի անցումային Փլեյ օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն/կրկնակի գավաթակիր` «Նոա»-ն տանն ընդունեց Նիդերլանդական` «Ազ-Ալկմար»-ին:

Ակումբը հիմնադրվել է` 1967 թվականին: Հանդիպման մեկնարկային երեք րոպեները անցան հախուռն գրոհներով, որոնցում` Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները կարող էին բացել հաշիվը: Ինչպես նշեց խորվաթ մասնագետը նախախաղային ասուլիսի ընթացքում` «Հավատացած եմ, որ բոլոր երկրպագուների, հետ ովքեր կգան վաղը կստեղծենք հոյակապ մթնոլորտ: Տեսնում եմ, որ իմ ֆուտբոլիստները մեծ խանդավառությամբ են լցված»: Գլխավոր մարզիչի խոսքերն վկայում են երևանյան ակումբի ֆուտբոլիստները իրենց ցուցադրած խաղով:

 SportsWorld.am-ի տվյալների համաձայն «Նոա»-«Ազ-Ալկմար» հանդիպմանը երևանյան ակումբին աջակցելու նպատակով մարզադաշտում գտնվեց մոտ 13.395 հանդիսական: Առաջին խաղակեսի երեսուներորդ րոպեին Հայաստանի չեմպիոնը գերազանց գրոհ անցկացրեց ձեռնունայն թողնելով նիդերլանդական ակումբի ֆուտբոլիստներին, սակայն տեղում էր դարպասապահ` Ջերոեն Զոետը:

Առաջին 45 րոպեներն անցավ 0:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի մեկնարկային յոթ րոպեներին գնդակին տիրում էր 59-ամյա ակումբը, բայց ճիշտ տեղում ճիշտ ժամանակին հայտնվեց մեր թիմի ավագ` Հովհաննես Համբարձումյանը և բացեց հանդիպման հաշիվը ուրախություն պարգևելով իր թիմի երկրպագուներին (1:0):

Ըստ AFSCORE-ի վիճակագրական տվյալների «Ազ-Ալկմարը» գերազանցում էր «Նոա»-ին, բայց հաշվի մեջ առաջ են Հայաստանի ներկայացուցիչներն: Հովհաննես Համբարձումյանի կողմից դարպասի գրավումը սառը ցնցուղ էր «Ազ-Ալկմար»-ի համար, քանի որ նրանք չէին կարողանում վերագտնել իրենց խաղը, իսկ «Նոա»-ն ցուցադրում էր իրեն բնորոշ ֆուտբոլը: 

Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ