Մադրիդի «Ռեալը» առաջատարն է Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի լիգաներում հաղթած 11 մետրանոց հարվածաշարերի քանակով։ Opta Sport-ի տվյալներով՝ «Ռեալ Բլանկոսը» 2025/26 մրցաշրջանում արդեն հաղթել է 13 11 մետրանոց հարվածաշարում։ Դրանցից երկուսը՝ Լա Լիգայի 24-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակի ժամանակ։
1. Ռեալ Մադրիդ - 13.
2. Բավարիա - 9.
3-5. Մայնց - 8.
3-5. Բրենտֆորդ - 8.
3-5. «Բրեստ» - 8.
«Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը՝ 24 խաղից հետո վաստակած 60 միավորով։ Նրանք երկու միավորով առաջ են «Բարսելոնայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: