«Բարսելոնան» նշել է, որ «Ատլետիկո Մադրիդի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում (0-4) թիմը թույլ է տվել մրցակցին ստեղծել ամենավտանգավոր պահերը եզրային պաշտպանների միջոցով: Կատալոնական ակումբը այդ դիրքում խաղացողների վատ խաղը համարում է «կրկնվող մի բան», հայտնում է` Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բլաուգրանայի» ճամբարում ոչ ոք չի կասկածում Ժյուլ Կունդեի և Ալեքս Բալդեի որակների վրա, սակայն նրանք նկատել են նրանց ելույթների անկում: Կունդեի պաշտպանական խաղը հեռու է սպասվածից: «Բարսելոնան» նույնպես ավելին է ակնկալում Բալդեից: Ընդգծվում է, որ «Բլաուգրանայի» մարզչական շտաբը կշարունակի աշխատել պաշտպաններին վերադարձնելու այն մակարդակին, որը նրանք ցուցադրել են նախորդ մրցաշրջանում: