«Ինտերի» ֆուտբոլիստ և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ասել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Իմ ցանկությունն է բարձր մակարդակով ավարտել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ինտերն» է։ Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, և հետո կտեսնենք, թե ես կմնա՞մ, թե՞ հեռանամ»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
36-ամյա հայ կիսապաշտպանը Սիմոնե Ինձագիի նախընտրած եռյակի մշտական խաղացողն է՝ Նիկոլո Բարելլայի և Հաքան Չալհանօղլուի հետ: 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ Մխիթարյանը իտալական ակումբի կազմում անցկացրել է 92 հանդիպում։ Նրա գործող պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: