Գերմանացի` Թոմաս Տուխելը մեկնաբանել է Անգլիայի ազգային հավաքականի հետ իր պայմանագրի երկարաձգումը։ Մասնագետը Անգլիայի ազգային հավաքականի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
«Ես ուրախ եմ և հպարտ, որ երկարաձգեցի իմ պայմանագիրը Անգլիայի հավաքականի հետ։ Գաղտնիք չէ, որ ես մեծ հաճույք եմ ստանում այս թիմի հետ աշխատելուց և անհամբեր սպասում եմ խաղացողներին Աշխարհի առաջնություն տանելուն։ Սա անհավանական հնարավորություն է, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը հպարտանա», - Թուխելի խոսքերը մեջբերել է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում։
Թոմաս Տուխելը Անգլիայի ազգային հավաքականը գլխավորում է 2025 թվականի հունվարի 1-ից։ Թիմը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ առանց որևէ գոլ բաց թողնելու։ Գերմանացին նախկինում մարզել է մի շարք առաջատար ակումբներ, այդ թվում՝ «Չելսին», «Բորուսիա Դորտմունդը» և «Պարի Սեն Ժերմենը»։