«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին որպես Կազեմիրոյի փոխարինող , ով, ինչպես սպասվում է, հաջորդ ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է` The Telegraph-ը:
Իտալացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է։ Տոնալիից բացի, «Յունայթեդը» հետաքրքրված է նաև «Նոթինգհեմ Ֆորեսթի» Էլիոթ Անդերսոնով և «Քրիսթալ Փելասի» Ադամ Ուորթոնով։
Նշվում է, որ Նյուքասլը կարող է Տոնալիի տրանսֆերի համար պահանջել մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Կազեմիրոն վերջերս հայտարարեց, որ այս մրցաշրջանը նրա համար վերջինը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։