«Լիվերպուլի» պաշտպան` Իբրահիմ Կոնատեն բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը սոցիալական ցանցերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները ցանկանում են հնարավորինս շուտ ավարտել գործարքը, քանի որ մի քանի խոշոր ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում խաղացողի նկատմամբ։ 26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Կոնատեն մասնակցել է 31 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ։ «Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի վեցերորդ հորիզոնականը՝ 24 խաղից հետո վաստակած 39 միավորով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է պաշտպանին մինչև 2031 թվականի ամառը պայմանագիր առաջարկել։ Այնուամենայնիվ, «Լոս Բլանկոսը» հույս ունի այս ամռանը պայմանագիր կնքել խաղացողի հետ անվճար փոխանցմամբ։ Նաև հաղորդվում էր, որ խաղացողի և անգլիական ակումբի միջև պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները կանգ են առել, և մինչ այժմ էական առաջընթաց չի գրանցվել։