Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան և Աշխարհի գավաթակիր Լիսանդրո Մարտինեսի նկատմամբ , հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» չեն ցանկանում վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին և կարող են ակտիվացնել նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Այնուամենայնիվ, կատալոնական ակումբը կարծում է, որ արգենտինացու տրանսֆերը կարող է իրականացվել ողջամիտ գնով։ Հնարավոր է, որ մանկունիանցիները Մարտինեսի տրանսֆերի համար պահանջեն մոտ 55 միլիոն եվրո։
Պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» գույներն պաշտպանում է 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ չխփելով ոչ մի գոլ։ Նրա աշխատանքային պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt.com-ը՝ նրա տրանսֆերային արժեքն գնահատում է 35 միլիոն եվրո։