Այսօր մարտի 27-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գործկոմի թափուր հաստիքի համալրումը:
Գործադիր կոմիտեի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի Հայաստանի գործող փոխչեմպիոն` «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն` Աննա Օհանյանը:
Օհանյանը այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կընտրվի փոխարինող` մնացյալ ժամկետով:
Նշենք, որ ավելի վաղ պաշտոնից հրաժարվել էր` Կարեն Շաբոյանը ով հայտարարել էր ֆեյսբուքյան գրառմամբ, որը ստորև ներկայացնում ենք ձեզ`
«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։
Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։
Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել»: Գրել էր Շաբոյանը սոց ցանցի իր էջում:
Լուսանկարը՝ Աննա Օհանյանի ֆեյսբուքյան էջից