SPORTSWORLD.AM

Էդուարդ Սպերցյանը ՊՍԺ ի դարպասապահի մասին

05 փետրվարի 2026 | 16:19:18 | 216

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան` Էդուարդ Սպերցյանը հույս է հայտնել, որ «ՊՍԺ»-ի դարպասապահ` Մատվեյ Սաֆոնովը կդառնա ոչ միայն ակումբի, այլև միջազգային ասպարեզում թիվ մեկ դարպասապահը: Սաֆոնովը փարիզցիների հետ է 2024 թվականի ամռանից: 2025 թվականի դեկտեմբերին ռուս դարպասապահը Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում բրազիլական «Ֆլամենգոյի» դեմ խաղում հետ է մղել չորս 11 մետրանոց հարված: Անցյալ շաբաթ Սաֆոնովը Լիգա 1-ի խաղում հետ է մղել «Ստրասբուրգի» հարձակվող Խոակին Պանիչելիի 11 մետրանոց հարվածը:

«Մատվեյը արդեն ՊՍԺ-ի առաջին համարն է՞»։

«Հաստատ չեմ կարող ասել, պարզապես երկրպագում եմ նրան և մաղթում եմ լավագույնը։ Հուսով եմ, որ նա կհաստատվի և կանոնավոր կխաղա։ Եվ կդառնա առաջին համարի խաղացողը ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ աշխարհում», - Սպերցյանի խոսքերն մեջբերում է` Match TV-ն։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: