Ձմեռային պատուհանի Եվրոպայում ամենաթանկ տրանսֆերները կատարվել են անգլիական ակումբների կողմից։ Առաջին տեղում կիսապաշտպան` Անտուան Սեմենյոյի տեղափոխությունն է «Բորնմութից» «Մանչեսթեր Սիթի»՝ 72 միլիոն եվրոյի դիմաց։ Երկրորդ տեղում է Յորգեն Ստրանդ Լարսենի տեղափոխությունը «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսից» «Քրիստալ Փելաս»՝ 49.7 միլիոն եվրոյի դիմաց։ Երրորդ ամենաթանկ տրանսֆերը կիսապաշտպան Լուկաս Պակետան է , որը «Վեստ Հեմից» տեղափոխվել է բրազիլական «Ֆլամենգո»՝ 42 միլիոն եվրոյի դիմաց։
Չորրորդ տեղում է կիսապաշտպան Քոնոր Գալագերի տեղափոխությունը «Ատլետիկո Մադրիդից» «Տոտենհեմ Հոտսպուր», որի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո: Ձմեռային ամենաթանկ տրանսֆերների հնգյակը լրացնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը , որը նույնպես 40 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»: