SPORTSWORLD.AM

«Արսենալը» բանակցություններ է սկսել «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ

02 փետրվարի 2026 | 14:14:59 | 142

Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել «Նյուքասլի» կիսապաշտպան` Սանդրո Տոնալիի տրանսֆերի շուրջ, հայտնում է X սոցիալական ցանցում հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալն» արդեն ներկայացրել է կիսապաշտպանի համար նախնական առաջարկ, սակայն «կաչաղակները» մերժել են այն։

Տոնալին միացել է Նյուքասլին 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում իտալացին ակումբի կազմում անցկացրել է 35 խաղ՝ կատարելով հինգ գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը Նյուքասլի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

 Transfermarkt.com-ը` Սանդրո Տոնալիի տրանսֆերային արժեքն գնահատում է 75 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: