Մարսելի գլխավոր մարզիչ` Ռոբերտո Դե Զերբին կարող է լքել ակումբը և գլխավորել իտալական «Ֆիորենտինան», հայտնում է` Calciomercato-ն։
Մասնագետի ապագան Մարսելում մնում է անորոշ, և «Ֆիորենտինան» մտադիր է օգտվել այս իրավիճակից։ Ակումբի նոր մարզական տնօրենը Դե Զերբիին համարում է մարզչական գլխավոր նպատակ և փորձում է համոզել նրան վերադառնալ Սերիա A։
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Դե Զերբին, Չեմպիոնների լիգայից Մարսելի դուրս մնալուց հետո, հրաժարական է տվել և խնդրել է ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն։ Ակումբը դեռևս որոշում չի կայացրել, բայց թիմի ներսում լարվածությունը մնում է։ Ամենահավանական սցենարը մարզչի հեռանալն է մրցաշրջանի վերջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի ղեկավարությունն արդեն մշակում է հաջորդ մրցաշրջանի ծրագրերը և Դե Զերբիին համարում է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի իդեալական թեկնածու։ Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ, եթե ներկայիս մարզիչ Պաոլո Վանոլիին հաջողվի ակումբը պահել բարձրագույն դիվիզիոնում։ Սերիա A-ի 23 խաղից հետո ֆլորենտական ակումբը 17 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը և գտնվում է դուրս մնալու գոտում։