«Լիվերպուլը» շարունակում է նոր աջ պաշտպան փնտրել տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ։ Մերսիսայդցիները մտադրություն չունեն «Ֆեյենորդից» ձեռք բերել 19-ամյա Ջիվայրո Ռիդին՝ այդ դիրքի համար, ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ իր X սոցիալական ցանցի էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին» դեռևս հետաքրքրված են հոլանդացի ֆուտբոլիստին գնելով, բայց քննարկում են նրան հաջորդ ամռանը պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Ռիդն այժմ վերականգնվում է ազդրի վնասվածքից։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը` մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դարնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։