Բրազիլացի դարպասապահ Էդերսոնը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Մանչեսթեր Սիթիին», կարող է տեղափոխվել Թուրքիա։ Հայտնում է Tribal Football-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Ֆեներբախչեն», որը մարզում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ Նրան ցանկանում են ձեռք բերել նաեւ Սաուդյան Արաբիայի ակումբները։
Էդերսոնը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամռանից, կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է 2026 թվականի ամառը, որի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 19 հանդիպում և բաց թողել 23 գնդակ։