Նախորդ շաբաթ հանդերձարանում բախում է տեղի ունեցել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Արնե Սլոտի և կիսապաշտպան Քուրթիս Ջոնսի միջև, հայտնում է` indykaila News-ը իր X սոցիալական ցանցի էջում՝ հղում անելով ակումբի աղբյուրներին: Վեճի մանրամասները չեն նշվում:
Ջոնսը «Մերսիսայդերսի» երիտասարդական համակարգի սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 29 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։