«Արսենալի» և Ուկրաինայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է «Այաքս» տեղափոխվելուն։ Այսօր՝ հունվարի 30-ին, խաղացողը կթռչի Ամստերդամ՝ հոլանդական ակումբի հետ պայմանագիր կնքելու համար։ «Այաքսը» Զինչենկոյի համար կվճարի 1.5 միլիոն եվրո, գումարած Չեմպիոնների լիգայում նրա ելույթների հետ կապված բոնուսներ։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Ալեքսանդր Զինչենկոն այս մրցաշրջանում մասնակցել է 10 խաղի՝ առանց գոլ խփելու։ Ուկրաինացին վարձավճարով խաղում է «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Նախկինում պաշտպանը խաղացել է «Մանչեսթեր Սիթիում» և «Ուֆայում»։
Պաշտպանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։