SPORTSWORLD.AM

«Բենֆիկայի» դարպասապահ Տրուբինը գրառում է կատարել Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» դեմ պատմական գոլ խփելուց հետո

30 հունվարի 2026 | 13:27:16 | 141

«Բենֆիկայի» դարպասապահ Անատոլի Տրուբինը գրառում է հրապարակել Չեմպիոնների լիգայի 8-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում (4:2) «Ռեալ Մադրիդի» դարպասը խփած գոլից հետո։

«Իմ Չեմպիոնների լիգայում դեբյուտը սկսվեց «Ռեալ Մադրիդի» դեմ խաղով։ Անցավ հինգ տարի, և կրկին «Ռեալ Մադրիդն» է։ Միայն թե այս անգամ «Բենֆիկայի» դեմ է։ Եվ խաղադաշտում այլ զգացողությամբ։ Երբեմն ֆուտբոլը թույլ է տալիս անել ավելին, քան պլանավորում ես։ Նույնիսկ գոլ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ և այսօր մեզ հետ էին», - գրել է Տրուբինը իր անձնական սոցիալական ցանցի էջում։

Տրուբինը դարձավ պատմության մեջ առաջին դարպասապահը, որը գոլ խփում եվրոպական մրցաշարերում։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր ութ խաղից «Ռեալը» վաստակեց 15 միավոր և չկարողացավ անցնել 1/8 եզրափակիչ։ «Բենֆիկան» ավարտեց փլեյ-օֆֆի գոտում՝ ինը միավորով։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: