SPORTSWORLD.AM

Էրիկ Դի Մարկո. «Հոգնել եմ այս ամենից»

30 հունվարի 2026 | 13:06:00 | 112

Մարսելի նախկին խաղացող և 1993 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող Էրիկ Դի Մարկոն քննադատաբար է խոսել ֆրանսիական թիմի մասին, որը արտագնա խաղում 3-0 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց բելգիական «Բրյուգեից» և չկարողացավ հասնել 2025/2026 մրցաշրջանի գլխավոր Եվրոպայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ՝ զբաղեցնելով Չեմպիոնների լիգայի աղյուսակի 25-րդ տեղը:

«Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ ասեմ։ Խմբային փուլից դուրս գալը թվում էր իրատեսական նպատակ, բայց մենք ձախողվեցինք։ Մարսելի համար սա Չեմպիոնների լիգայում հարված է։ Ես արդեն խոսել եմ 2014 թվականի զրոյական միավորի մրցաշրջանի մասին, և հիմա մենք առաջին ֆրանսիական թիմն ենք, որը չկարողացավ որակավորվել նոր ձևաչափով։ Ինչպե՞ս մեզ հաջողվեց այդպես պարտվել Բրյուգեում։ Մենք երեկոյի ամենամեծ հիմարներն ենք։ Ես արդեն հոգնել եմ այս ամենից։ Որպես Մարսելի երկրպագու, ես ինքս ինձ հարցնում եմ. ինչո՞ւ եմ 62 տարեկանում շարունակում սա զգալ և նեղվել նման խաղերից։ Սովորաբար մարդիկ հեռանում են արդյունքներից», - Դի Մեկոյի խոսքերն մեջբերում է RMC Sport-ը։

Հարկ է նշել, որ հաղթանակից հետո Բրյուգեն կարողացավ 19-րդ տեղով անցնել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: