Աստոն Վիլլան իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսի վարձակալական պայմանագիր կնքելու մասին , ով ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեսթում»։
Ֆուտբոլիստը Բիրմինգհեմի թիմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նշենք, որ բրազիլացին արդեն խաղացել է «Առյուծների» կազմում 2019-ից 2024 թվականներին՝ թիմի կազմում անցկացնելով 204 խաղ, խփելով 22 գոլ և կատարելով 24 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Դուգլաս Լուիսի ներկայիս շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Նրա ռեզյումեն ներառում է նաև Ժիրոնայի և Վասկո դա Գամայի կազմում անցկացրած ժամանակահատվածներ։
Աստոն Վիլան այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը