Մադրիդի «Ռեալը» ընտրել է գլխավոր մարզչի իր նախընտրելի թեկնածուին, եթե Ալվարո Արբելոան մրցաշրջանի ավարտին հեռացվի պաշտոնից։ Արքայական ակումբը պլանավորում է հրավիրել «Աստոն Վիլլայի» ներկայիս մարզիչ Ունայ Էմերիին , ըստ լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնայի սոցիալական ցանցերում։
Հաղորդվում է, որ «Ռեալ Մադրիդը» արդեն բանակցություններ է վարել Էմերիի հետ՝ հնարավոր համագործակցության շուրջ քննարկելու համար։ Հավանական նշանակման մանրամասները դեռևս անհայտ են։
Աստոն Վիլլան՝ Ունայ Էմերիի գլխավորությամբ, Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում երրորդն է։ 2012 թվականին իսպանացի մարզիչն աշխատել է Մոսկվայի «Սպարտակում»։