Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Կաունասում ընթացքող ԵՎՐՈ 2026-ի խմբային փուլի վերջին մրցափուլի շրջանակում ուժերը չափեց Լիտվայի թիմի հետ: Հանդիպման մեկնարկում մեր ընտրանին կարողացավ բացել հաշիվը` Դենիս Նեմեդրովի շնորհիվ (1:0):
Հայաստանի հավաքականը մշտապես ճնշման էր ենթարկում մրցակցին: Այսօրվա հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեցին` Նիկիտա Խրոմիխը և Արսեն Պետրոսովը: Նրանց տեղը մանրահատակում փոխարինեցին այն ֆուտզալիստները ովքեր քիչ խաղաժամանակ են ստացել ընթացիկ մրցաշարում: Այդ մասին խոսել է 2025 թվականի լավագույն թիմի գլխավոր մարզիչ` Ռուբեն Նազարեթյանը:

Հավելենք այսօր հայտնի դարձավ մեր մրցակիցը քառորդ եզրափակիչում: Հայաստանի հավաքականի մրցակիցը A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Խորվաթիայի թիմն է: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին Կաունասի «Ժալգիրիս» արենայում: Վլադիմիր Սանոսյանը և խաղընկերները ընթացիկ մրցաշրջանում անցկացրած երկու խաղում տոնել են նույնքան հաղթանակ: Առաջին մրցափուլում հայ ֆուտզալիստները առավելության հասան Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի նկատմամբ (2:1) Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ, իսկ երկրորդ խաղում գոլերը հեղինակեցին` Վլադիմիր Սանոսյանը, Նիկիտա Խրոմիխը (դուբլ) և Արսեն Պետրոսովը: Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ` Միքայել Ղանդիկյանը կրկնապատկում է իր թիմի առավելությունը (2:0):
Երկրորդ խաղակեսում Լիտվան կրճատեց հաշվի տարբերությունը որի համար խաղակեսի սկզբից ջանք ու եռանդ չխնայեցին: Վլադիմիր Սանոսյանը խաղվարտից տասը րոպե առաջ հայտնվում էր ճիշտ տեղում ճիշտ ժամանակին և վերականգնում երկու գնդակի առավելությունը (3:1): Եզրափակիչ սուլիչից վեց րոպե առաջ Լիտվան ազատ տարածություն ստացավ և հաշիվը դարձրեց 3:2, որից հետո մեկ խաղակեսի ընթացքում թույլ տվեց երրորդ խաղտումը Հայաստանի հավաքականին ընձեռելով տասը մետրանոց հարվածի իրավունք, սակայն Դենիս Նեմեդրովի վրիպեց այդ դիրքից: Հայ ֆուտզալիստների վրիպումից հետո մրցակիցը հավասարեցրեց հաշիվը (3:3):
Այսպիսով Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է ավարտում խմբային փուլը և վաստակաց յոթ միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: