SPORTSWORLD.AM

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը կանցկացնի խմբային փուլի վերջին խաղը

28 հունվարի 2026 | 16:06:31 | 186

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունվարի 28-ին, կանցկացնի իր երրորդ և վերջին հանդիպումը Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակում։

Կաունասում կայանալիք խաղում մեր ընտրանին ուժերը կչափի մրցաշարի տանտերերի՝ Լիտվայի հավաքականի հետ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30-ին։ Խաղը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը B խմբում գրանցած տպավորիչ արդյունքների շնորհիվ արդեն իսկ ապահովել է իր տեղը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեtoգիր։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: