SPORTSWORLD.AM

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան պատասխանել է իր այս մրցաշրջանում ցուցադրած խաղի վերաբերյալ քննադատություններին

26 հունվարի 2026 | 18:37:44 | 164

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան պատասխանել է իր այս մրցաշրջանի խաղի վերաբերյալ քննադատություններին: Իր վերջին խաղում «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթել է «Օվիեդոյին»: Ռաֆինյան այդ խաղում գոլ է խփել:

«Տասներեք խաղում խփած ութ գոլով, իսկապե՞ս կարծում եք, որ ես նախորդ մրցաշրջանի նույն մակարդակի վրա չեմ։ Ես միշտ ձգտում եմ վերադառնալ իմ լավագույն մարզավիճակին», - Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Blaugranes-ը։

Ռաֆինյան այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 13 խաղ, խփել է ութ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Նա ակումբում է 2022 թվականից։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: