SPORTSWORLD.AM

Լապորտա. «Մենք կքննարկենք դա, երբ ամեն ինչ կարգավորված լինի»

26 հունվարի 2026 | 17:41:21 | 174

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ` Ժոան Լապորտան մեկնաբանել է «Բարսելոնայի» ակադեմիայի շրջանավարտ Դրո Ֆերնանդեսի ՝ «Պարի Սեն Ժերմեն » տեղափոխվելու սպասվող լուրը ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ 8 միլիոն եվրոյի դիմաց։

«Մենք կքննարկենք դա, երբ ամեն ինչ կարգավորված լինի։ Նա հայտարարեց, որ չի մնալու։ Սա տհաճ իրավիճակ է։ Մենք համաձայնության էինք եկել, որ նա կերկարաձգի իր պայմանագիրը 18 տարեկանում, բայց հետո, մեզ համար անակնկալ, նրա գործակալն ասաց, որ նա փոխել է իր միտքը։ Մենք կփորձենք լուծել իրավիճակը «Բարսայի» համար լավագույն ձևով», - ասել է Լապորտան Catalunya Radio-ի եթերում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: