«Այաքսը» թույլտվություն է ստացել պայմանագիր կնքել «Արսենալի» ձախ պաշտպան` Ալեքսանդր Զինչենկոյի հետ , ով մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեսթում», հայտնում է` Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ամստերդամի ակումբը կշարունակի 29-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստի բժշկական զննումը և շուտով կկնքի վեցամսյա պայմանագիր։ Կողմերը նախատեսում են Զինչենկոյի ապագան քննարկել այս ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նոթինգհեմը» մտադիր է վաղաժամկետ դադարեցնել խաղացողի վարձակալությունը։ Զինչենկոն այս մրցաշրջանում մասնակցել է տասը հանդիպման՝ առանց գոլ խփելու։