SPORTSWORLD.AM

ՌՈԲԵՐՏ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

21 հունվարի 2026 | 21:32:56 | 196

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի. Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբին է միացել 30-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը:

Դարբինյանը Տոլյատիի ֆուտբոլային ակադեմիայի սան է, խաղացել է «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, ապա հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Ուրարտուում»։

՛2021 թվականի հունվարին Ռոբերտը տեղափոխվել է «Փյունիկ», սակայն երևանյան թիմում անցկացրած կես մրցաշրջանի ընթացքում որևէ պաշտոնական խաղ չի անցկացրել։ Այնուհետև նա իր կարիերան շարունակել է Երևանի «Արարատում»։

Ռոբերտ Դարբինյանի նախորդ թիմը Գյումրիի «Շիրակն» էր, որտեղ հանդես էր գալիս 2023 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում նա «Շիրակի» կազմում մասնակցել է 15 հանդիպման դարնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Դարբինյանը խաղացել է Հայաստանի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում, իսկ 2018 թվականին իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Լիտվայի հավաքականի դեմ (0:1) ընկերական խաղին:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: