Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոան» մեկնարկել է նախապատրաստական փուլը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Imagine Live» մարզական հավաքի շրջանակում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կանցկացնի հինգ ընկերական հանդիպում։ Մրցակիցների թվում կան բավականին լուրջ ակումբներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Լեհաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներ։
«Նոայի» ընկերական խաղերի ժամանակացույցը.
24 հունվարի — «Լեխ» (Պոզնան, Լեհաստան)
31 հունվարի — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
4 փետրվարի — «Ռոստով» (Ռուսաստան)
7 փետրվարի — «Յունան Յուկուն» (Չինաստան)
7 փետրվարի — «Աստանա» (Ղազախստան)
փետրվարի 7-ին, «Նոան» նախատեսում է անցկացնել միանգամից երկու հանդիպում։ Հիշեցնենք, որ երևանյան ակումբն արդեն սկսել է մարզումները ԱՄԷ-ում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին։
