«Ինտերը» հետաքրքրված է` «Ասթոն Վիլլայի» դարպասապահ` Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով, սոցիալական ցանցերում հայտնում է` Լուկա Բենդոնին։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը նախնական բանակցություններ է սկսել խաղացողի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր ամառային տրանսֆերի պայմանները: Արգենտինացին «Ինտերի» կարճ ցուցակում է, եթե ակումբը փորձառու փոխարինող փնտրի Յան Զոմմերի համար:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, բաց է թողել 20 գոլ և վեց անգամ անառիկ պահել դարպասը։ Նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։