SPORTSWORLD.AM

«Չելսին» հետաքրքրված է Լունինով, «Ռեալ Մադրիդի» դարպասապահը պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

18 հունվարի 2026 | 14:58:55 | 190

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ` Անդրեյ Լունինը վերջնական որոշում է կայացրել մրցաշրջանի ավարտին լքել «Արքայական ակումբը»՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: «Չելսիի» ղեկավարությունը, որը մտահոգություններ ունի թիմի ներկայիս դարպասապահների որակի վերաբերյալ, հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստով, հայտնում է El Nacional-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լունինը չափազանց հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխվելով և արդեն կենտրոնացած է Անգլիայի մայրաքաղաք տեղափոխվելու վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը բոլոր մրցաշարերում անցկացրել է երեք խաղ՝ բաց թողնելով ութ գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt.com-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: