SPORTSWORLD.AM

Պարտություն դիմակայության առաջին խաղում

20 մարտի 2025 | 23:09:41 | 26

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց` Վիլի Սանյոլիի գլխավորած «Վրաստանի» ընտրանուն» և երեք անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

 

 

 Հյուրերի կազմում  աչքի ընկան` Գեորգի Կոչորաշվիլին, չորս րոպե անց` Ժորժ Միկաուտաձեն դուբլի հեղինակ

 

 

 

Այս հավաքականները վերջին անգամ հանդիպել են 2020 թվականին: Հայաստանում պատերազմական դրությամբ պայմանավորված մեր ընտրանու տնային հանդիպումը կայացավ երրորդ երկրում:

 

 

 

 

Առաջին հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ արդեն արտագնա խաղում առավելության հասավ իսպանացի մասնագետի գլխավորությամբ:

 

 

 

 

Թբիլիսիից երեք միավորով վերադարնալով Խոակին Կապառոսի տղաները արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնեցին հյուսիսմակեդոնացիների նկատմամբ: Այդ խաղում միակ և հաղթական գոլը հեղինակեց «Նոա»-ի պաշտպան` Հովհաննես Համբարձումյան ով  հայտավորված է այս հանդիպմանը:

 

Պատասխան հանդիպումը կկայանա երեք օր անց Թբիլիսիյում:

 

Ազգային հավաքականի ֆան ակումբները ներկա գտնվեցին հանդիպմանը: Բուռն աջակցություն ցուցաբերեց իրենց սիրելի հավաքականին:

 

  

 

 Հավելենք Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները վերջին անգամ Երևանում հանդիպել են 2000 թվականին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: