YouTube-յան ալիքից:"/>
Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հաստատել է, որ մոտ է եղել Սևիլյա ու Լեգանես տեղափոխվելու, տեղեկանում ենք Նոբել Առուստամյանի՝ YouTube-յան ալիքից:
--- «Լեգանես», «Խետաֆե», «Սևիլիա», «Ռեալ Սոսյեդադ»։ Նաև նշվում էր ակումբ Գերմանիայից: Այդ թիմերի առաջարկներից ո՞րն է ճշմարտություն:
--- «Լեգանեսը» և «Սևիլիան»: Նույնիսկ կոնտակտներ են եղել: «Սևիլիայի» դեպքում եղել են անձնական պայմաններ և առաջարկ «Լոկոմոտիվին», «Լեգանեսի» դեպքում՝ միայն անձնական պայմանագրի պայմաններն են քննարկվել:
— Ինչո՞ւմ էր խնդիրը:
— Խնդիր չէր: «Լոկոմոտիվը» երկու դեպքում էլ հրաժարվեց ինձ բաց թողնել այն տրանսֆերային գումարի պատճառով, որն իրենց համար անընդունելի էր: Եվ նույնիսկ երբ 2023-ին «Վերդերի» հետ կապված պահը կար, նրանց վերջին առաջարկը 4 միլիոն եվրո էր, «Լոկոմոտիվը» մերժեց: Ակումբի տնօրենն ասաց, որ ես ավելի թանկ արժեմ: Ես ծիծաղեցի ու պատասխանեցի՝ կտեսնենք: Այդ պահին չճնշեցի, շարունակեցի աշխատանքը:
Հավելենք սերբական թիմը այս պահին վաստակած 45 միավորով զբաղեցնում երկրորդ տեղը ներքին առաջնության մրցաշարային աղյուսակում: