«Նռնագույնների» նոր սեփականատերը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ:
Հանդիպման շրջանակում քննարկվել է ռազմավարական ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր:
Ակումբը կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ)-ի հետ:
«Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի»։
Ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ