Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ` Միկել Արտետան գովաբանել է` «Էվերթոնի» առաջընթացը Դեյվիդ Մոյեսի գլխավորությամբ և հիացմունք հայտնեց թիմի նոր մարզադաշտի նկատմամբ։ Արտետան «Էվերթոնում» անցկացրել է վեցուկես տարի՝ խաղալով Մոյեսի ղեկավարությամբ 2005-2011 թվականներին։
«Այո՛, սա անհավանական է։ Եթե ես ստիպված լինեի վայր ընտրել, դա հավանաբար սա կլիներ։ Ես նաև կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ շնորհավորելու «Էվերթոնի» բոլորին և բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս անհավանական մարզադաշտի ստեղծման վրա։
«Ես ապշած էի. չէի սպասում տեսնել այսքան գեղեցիկ վայր և այն մթնոլորտը, որը նրանք ստեղծեցին, այնպես որ, շնորհակալություն բոլորիդ», - Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
17 տուրից հետո Պրեմիեր լիգայի աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 39 միավորով։ «Էվերթոնը» 24 միավորով 10-րդ տեղում է։