կառույցին"/>
Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն (CAF) որոշել է 2028 թվականից Ազգերի գավաթի խաղարկությունն անցկացնել 4 տարվա պարբերականությամբ, տեղեկացնում է` Reuters-ը` հղում անելով` կառույցին
Մարոկկոյում CAF-ի կառավարող մարմնի նիստի ժամանակ որոշվել է, որ մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ՝ երկու տարին մեկ անգամի փոխարեն։
CAF-ի նախագահ Պատրիս Մոտսեպեն այս փոփոխության մասին հայտարարել է ասուլիսի ժամանակ:
Աֆրիկայի Ազգերի գավաթի հաջորդ խաղարկությունը, որը նախատեսված է անցկացնել 2027 թվականին Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում, կմնա նույն ժամկետում և այդ երկրներում։ Հաջորդ տարի՝ 2028 թվականին, կանցկացվի մայրցամաքային առաջնության ևս մեկ խաղարկություն։ 2028 թվականից հետո մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ անգամ:
2029 թվականից էլ յուրաքանչյուր տարի կանցկացվի նոր մրցաշար` Աֆրիկայի Ազգերի լիգա: Ազգերի գավաթի 35-րդ խաղարկությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2026 թվականի հունվարի 18-ը Մարոկկոյում։