«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ` Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով, որ ներկայիս փուլում «Քաղաքայիններն» ի վիճակի չեն մրցել աշխարհի լավագույն ակումբների հետ Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար։
«Մեր ներկայիս մակարդակով մենք դեռ չենք կարող հաղթել, հասնելով Չեմպիոնների լիգայի վերջին փուլ, խաղալով «Բավարիայի», ՊՍԺ-ի, «Արսենալի», «Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի»՝ բոլոր մեծ ակումբների հետ՝ ոչ»:
Մեր թիմը երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ես այն չորս անգամ հաղթել եմ որպես մարզիչ և խաղացող։ Ես գիտեմ, թե ինչ է պահանջվում։
Բայց ես նախընտրում եմ այս դիրքում լինել հիմա, քան փետրվարին, մարտին և ապրիլին, քանի որ հավատում եմ, որ մեր թիմը կարող է ավելին հասնել», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն X սոցիալական ցանցի իր էջում։