SPORTSWORLD.AM

ԿԼ. «ՆՈԱ»-Ն ՆՎԱՃԵՑ ՓԼԵՅ ՕՖՖ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ

19 դեկտեմբերի 2025 | 02:49:29 | 78

Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի վերջին վեցերորդ տուրի Երևանի «Նոա»-ն արտագնա խաղում ուժերը կչափեց Կիևի «Դինամո»-ի հետ:

Երևանյան ակումբը ութ միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը մրցաշարային աղյուսակում և գրեթե ապահովել էր իր տեղը փլեյ օֆֆ փուլում, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչը կորցրել էր իր բոլոր շանսերը: Իգոր Կոստյուկի գլխավոր թիմը 28-րդն էր վաստակած երեք միավորով: Նախորդ հանդիպման համեմատ խորվաթ մասնագետը մեկնարկային կազմում մեկ փոփոխություն է կատարել: Թիմոթի Ֆայուլույին փոխարինել է` Օգնյեն Չանչարևիչը: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը առաջին անգամ ընդգրկվեց` «Նոա»-ի մեկնարկային կազմում Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի շրջանակում:

Հանդիպման մեկնարկում` «Նոա»-ն ճնշեց մրցակցին ցուցադրելով ագրեսիվ և հարձակվողական ֆուտբոլ: Հանդիպման ութերորդ րոպեին Իգոր Կոստյուկը հարկադրված փոփոխություն կատարեց` Ալեքսանդր Տիմչիկը ձգել մկանը իր տեղը խաղադաշտում զիճեց` Ալեքսանդր Կաբաևին:

Հասկանալի պատճառներով ուկրաինական թիմը իր տնային հանդիպումները սեփական երկրում անցկացնել չի կարող և երկրպագուների գերակշիռ մասը կազմում «Noah Keepers» և «Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆան ակումբները: Կաբաևը և խաղընկերները փորձեցին գրոհ կազմակերպել, սակայն` Գոնսալո Սիլվան կանխեց այն: Պորտուգալացի ֆուտբոլիստը` «Լեգիա»-ի Երևանյան խաղի մեկնարկում ոչ միտումնավոր սխալի հետևանքով լեհական ակումբը բացեց հանդիպման հաշիվը, բայց այդ խաղում` «Նոա»-ն կամային հաղթանակի հասավ` Մաթեուս Այասի և Նարդին Մուլահուսեյնովիչի գոլերի շնորհիվ: 

Հանդիպման 27-րդ րոպեին` Վլադիսլավ Կաբաևը բացեց հանդիպման հաշիվը գրավելով անպաշտպան մնացած դարպասը, գրոհի աջ եզրից փոխանցում ստանալուց հետո: Գրոհը սկիզբ առավ Միխայլենկոից ով գնդակը փոխանցեց` Նազար Վոլոշինին:  Իգոր Կոստյուկը նախախաղային ասուլիսի ընթացքում դրական է արտահայտվել` «Նոա»-ի նկատմամբ նշելով «Ուժեղ թիմ է և խնդիրներ կարող է առաջացնել մրցակիցներին: Այս խաղը մեզ համար հոգեբանական կարող է լինել»,- ասել է ուկրաինացի մասնագետը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` Հելդեր Ֆերեյրան անկյունայինի խաղարկումից հետո մնաց առանց հսկողության, սակայն չկարողացավ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը: «Դինամո»-ն ի պատասխան հանդիպման 50-րդ րոպեին կրկնապատկում է իր առավելությունը` Մատվի Պոնոմարենկոյի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում Հայաստանի չեմպիոնի մոտ շտապողականություն էր նկատվում, որը բնական է հաշվի առնելով հանդիպման հաշիվը, բայց միևնույն ժամանակ ոչ ցանկալի քանի որ այն կարող է հանգեցնել կրկին սխալների: Կիևի «Դինամո»-ն երկրորդ գոլից հետո վստահություն ձեռք բերեց, «Նոա»-ն ըստ «AFSCORE»-ի ավելի շատ էր տիրում գնդակին. սակայն իրեն ընձեռնված հնարավորություններն օգտագործել չի հաջողվում: Այսօրվա խաղում` Արտյոմ Ավանեսյանը իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ, որը նրա համար առաջինն էր Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլում: Ինչպես նշել էր` Սանդրո Պերկովիչը «Լեգիա»-ի 2:1) հանդիպումից հետո` «Բոլոր ֆուտբոլիստներն հավասար են»: 

Չնայած պարտությանը` «Նոա»-ն նվաճում է Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ օֆֆի ուղեգիր, ավելի բարձր նշաձող սահմանելով հայկական ակումբային ֆուտբոլի համար: Երևանյան ակումբը նախորդ մրցաշրջանում Ռուի Մոտայի գլխավորությամբ չկարողացավ նվաճել բաղձալի ուղեգիրը, սակայն մեկ տարի անց այն իրականացվում է` Սանդրո Պերկովիչի օրոք: Այսպիսով` «Նոա»-ն անցկացրած վեց խաղից հետո զբաղեցնում է 19-րդ տեղը մրցաշարային աղյուսակում վաստակած ութ միավորով:  Հավելենք փլեյ օֆֆ փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ