Կայացել է Անգլիայի լիգայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը։
Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ խաղեր.
«Չելսի» - «Արսենալ»/«Քրիստալ Փելաս»,
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»։
Կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան հունվարի 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 2-ին։
Կիսաեզրափակչի վերջին մասնակիցը կորոշվի «Արսենալի» և «Քրիստալ Փելասի» միջև երեքշաբթի՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք խաղում։ Թիմերը կխաղան Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, Անգլիա։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով ժամը 00:00-ին։
«Նյուքասլ Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի գործող գավաթակիրն է։ Նրանք եզրափակչում 2-1 հաշվով հաղթեցին Լիվերպուլին։