SPORTSWORLD.AM

Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մեհդի Բայդուլաևին

18 դեկտեմբերի 2025 | 01:56:02 | 46

Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում  ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը և թեթևագույն քաշային կարգում ACA Գրան պրիի հաղթող` Մեհդի Բայդուլաևը։

Գոտեմարտն ավարտվել է Արմանի հաղթանակով. նա հաջողությամբ կիրառել է խեղդող հնարքը՝ նվաճելով մրցաշարի չեմպիոնական գոտին։

Ծառուկյանը վերջին անգամ օգտագոն էր դուրս եկել  նոյեմբերին՝ Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում՝ մենամարտելով` Դեն Հուկերի դեմ։ Այդ պայքարում ևս Արմանը հաղթանակի էր հասել երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։

Բայդուլաևն իր նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսին՝ ACA 189 մրցաշարում՝ ուժերը չափելով Մարկոս Ռոդրիգեսի հետ։ Այդ մենամարտում Մեհդին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։ Նրա հաշվին կա 19 հաղթանակ և 2 պարտություն։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ