«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող` Էռլինգ Հալանդը կիսվել է, թե որ գոլերն է համարում իր լավագույնը։ Նորվեգացին կարծում է, որ դրանք պարզ են, քանի որ նշանակում են, որ ամեն ինչ կատարյալ է արվել։
«Ես սիրում եմ գոլեր խփել։ Ամենամեծ գովասանքը, որ ես ստանում եմ, այն է, երբ մարդիկ ասում են. «Ա՜խ, ևս մեկ մոտ հեռավորությունից գոլ, ևս մեկ հեշտ գոլ»։ Ամենահեշտ գոլերը լավագույնն են, որովհետև ո՞րն է ամենադժվարը։ Գոլեր խփելը։ Եվ երբ դու կարողանում ես դա անել հեշտությամբ, դա ավելի լավ է. եթե կարողանում ես միշտ լինել իդեալական դիրքում և հեշտ գոլեր խփել, դա լավ է», - ասել է Հոլանդը՝ ըստ X սոցիալական ցանցի: