Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա» ՖԱ-ի ֆուտբոլիստները դիմել են երկրպագուներին ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի հինգերորդ մրցափուլի` «Նոա»-«Լեգիա» հանդիպումից առաջ:
Հիշեցնենք հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:45-ին: Հավելենք` Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կասկած հինգ միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը Կոնֆերենցիաների Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Լեգիա»-ի դեմ մրցավեճում հաղթական դեպքում Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները կապահովեն իրենց տեղը ԿԼ փլեյ օֆֆում, Երևան բերելով Եվրոգավաթային գարուն, որը պատմական նվաճում էր հայկական ակումբային ֆուտբոլի համար:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` «ՆՈԱ» ՖԱ
ԼՐԱԳՐՈՂ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ